ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.04.2021
«Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագիր

26-04-2021
Մեկնարկային միջոցառում 
Հանդիպման ձևաչափը՝ առցանց
Ամսաթիվը՝  5 մայիսի, 2021թ.
Ժամը՝ 10։00-12։00

Սիրով հրավիրում ենք Ձեզ Շրջակա միջավայրի համակարգման ներքո Չեխիայի և Ֆինլանդիայի կոնսորցիումի կողմից իրականացվող  «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի պաշոտանական մեկնարկային միջոցառմանը։ 
Ծրագրի նպատակն է 2021-2022թթ. ընթացքում առաջարկել օրենսդրական և կառուցվածքային փոփոխություններ` Հայաստանում բնության և կենսաբազմազանության պահպանության բարելավման նպատակով: 
Կա  արդյո՞ք կենսաբազմազանության պաhպանության  ընդլայնման անհրաժեշտություն Հայաստանում,
Կա՞ ն գաղափարներ դրանց իրագործման ուղղությամբ,
Կցանկանայի՞ք համագործակցել մեզ հետ,
    եթե այո, ապա միացեք մեկնարկային միջոցառմանը 2021 թ. մայիսի 5-ին, ժամը՝  10:00-ին, Երևանի ժամանակով (08։00-ին՝ Պրահայի ժամանակով, 09։00-ին՝ Հելսինկիի ժամանակով)։ 

Օրակարգին վերաբերող մանրամասները և միջոցառման համապատասխան հղումը կտրամադրվի հաջորդիվ։
Առաջիկա հանդիպման ակնկալիքով։