ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.12.2021
Դեկտեմբերի 20-ին Վրաստանում կայացել է Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների արտաքին քաղաքական, տնտեսական, պաշտպանական, շրջակա միջավայրի և այլ ոլորտները համակարգող գերատեսչությունների ղեկավարները:
Միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախանշվել երկու կառավարությունների ոլորտային գերատեսչությունների առաջիկա քայլերն ու ծրագրերը:
Նիստի արդյունքներով երկու երկրների վարչապետները ստորագրել են Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը:
Մանրամասները տեսանյութում՝