ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.05.2021
«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ծրագրի շրջանակում տեղի կունենա «Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը Հայաստանում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով էքսպո-ֆորում

Մայիսի 14-ին ՄԱԶԾ-ԿԿՀ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ծրագրի շրջանակում տեղի կունենա «Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը Հայաստանում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով էքսպո-ֆորում: 
Միջոցառման նպատակն է հանրային և մասնավոր ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել Հայաստանում կլիմայի փոփոխության առկա և հնարավոր ազդեցությունները, դրանց ուղղված հարմարվողականության միջոցառումներն ու հասանելի լուծումները: 
Միջոցառման ընթացքում թիրախային ոլորտների փորձագետների և համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենան թեմատիկ պանելային քննարկումներ՝ վեց հիմնական թեմաների շուրջ.
 Գյուղատնտեսություն և պարենային անվտանգություն 
 Բնակավայրերի զարգացում, կլիմայական ռիսկերի նվազեցում
 Ֆինանսավորում, ներդրումներ և ապահովագրություն
 Բնության վրա հիմնված լուծումներ 
 Կայուն տնտեսություն և տուրիզմի զարգացում
 Ջրային ռեսուրսներ, ջուրը էներգետիկայի և մարդու առողջության ոլորտներում
Թեմատիկ քննարկումներին կարող եք հետևել առցանց` ժամը 13:00 - 17:30 միանալով հետևյալ հղումով՝  https://www.facebook.com/events/895269314371895/