ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.06.2022
Արձակուրդը Հայաստանում. Գյուլագարակ

Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ»-ն ընտանեկան հանգստի համար նախընտրելի վայր է տարվա բոլոր եղանակներին. 35 հա տարածքում մոտ 400 բուսատեսակ կա։
Այժմ դենդրոպարկում  սոճիների փոշոտման շրջանն է:
Տարվա մեջ միայն մի կարճ ժամանակաշրջան` մայիս-հունիս ամիսներին, Դենդրոպարկի սոճիների փոշոտման ընթացքում, սոճու անտառներում արտադրվում են ֆիտոնցիդ նյութեր։ 
ՀԻՇԵՑՈւՄ
Հարգելի քաղաքացիներ, բնության գրկում ձեր հանգիստը կազմակերպելիս մի՛ վնասեք շրջակա միջավայրը,  բոլորս պարտավոր ենք ապրել բնության հետ ներդաշնակ՝ համակեցության պատասխանատու կանոններով։