ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.11.2022
Կանաչ աճի ցուցանիշներ

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը շարունակում է աջակցել Արևելյան գործընկերության երկրներին՝ զարգացնելու և բարելավելու կանաչ աճի ցուցանիշների ազգային փաթեթը:
Կանաչ աճի ցուցանիշները կարող են չափել առաջընթացը, բարձրացնել իրազեկությունը և բացահայտել պոտենցիալ հնարավորություններն ու ռիսկերը այն կառավարությունների համար, որոնք հետամուտ են կանաչ վերափոխմանը: