ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.05.2022
Ֆինանսական և էկոլոգիական գրագիտություն՝ ուղղված Հայաստանի գյուղական բնակավայրերում էներգաարդյունավետության խթանմանը

«Ֆինանսական և էկոլոգիական գրագիտություն՝ ուղղված Հայաստանի գյուղական բնակավայրերում էներգաարդյունավետության խթանմանը» (FELCA) նախաձեռնության շրջանակներում  իրականացվել է 237 երկօրյա դասընթաց 167 գյուղական համայնքներում, որին մասնակցել են 3650 անձ։ 
Նախաձեռնությունը իրականացվել է Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից  գործընկեր նախարարությունների հետ համատեղ իրականացվող ԷԿՈսերվ բնապահպանական ծրագրի շրջանակում։   
Նախաձեռնությունն իրականացրել է Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման (DSIK) հայաստանյան ներկայացուցչությունը։