ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.10.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն հանդիպել են «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանի և հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ և քննարկմամբ փնտրել առկա խնդիրների լուծման ուղիներ։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել պետական մակարդակով ԲՊՄՄ IUCN-ին անդամակցության հարցին և այս միջազգային կազմակերպության ներուժը Հայաստանին ծառայեցնելու հնարավորությունները։ 
Քննարկվել է նաև մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտի համատեքստում մարդ-արջ կոնֆլիկտը և դրա լուծման ուղիները։
Մարդ- վայրի կենդանի կոնֆլիկտի ուսումնասիրման, առաջացած խնդիրների վերհանման, դրանց լուծման ուղիների մշակման և իրականացման գործընթացների համակարգման նպատակով շրջակա միջավայրի նախարարի 2022 թվականի հուլիսի 13-ի N 239-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավված են ինչպես պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ (նախարարության մասնագիտական վարչությունների մասնագետներ, բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնից համապատասխան մասնագետներ, արտակարգ իրավիճակի նախարարության ներկայացուցիչներ) խնդրով հետաքրքրված միջազգային բնապահպանական կառույցների հայաստանյան ներկայացուցիչներ, հայաստանյան բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան, կենսաբանական գիտությունների թեկնածուներ:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը 2016 թ-ից ի վեր կազմակերպում և իրականացնում է ռեստորաններում, գազալցակայաններում և մասնավոր հավաքածուներում պահվող արջերի փրկության ծրագրով, ինչը նաև մարդ-արջ կոնֆլիկտի ուղղակի հետևանք է։ Ներկայումս «Վայրի կենդանիների փրկարար կենտորնում» գտնվում է շուրջ 20 արջ:
Նախարարը գործընկերներին ներկայացրել  է դաշտը կարգավորող օրենսդրության բարելավմանն ուղղված Շրջակա միջավայրի նախարարության քայլերը և խնդրի շուրջ համագործակցության հնարավորությունները։
Երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ապահովելու նպատակով նախարարը կարևորել է շրջակա միջավայրի ոլորտում տարբեր կազմակերպությունների հետ համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները և ևս մեկ անգամ շեշտել, որ արդյունք գրանցելու համար շատ կարևոր է աշխատել  համադրելով առկա բոլոր ռեսուրսները և կարողությունները։