ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.02.2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդրման հարցերի քննարկման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդրման հարցերի քննարկման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։
Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 30-ին  նախարարը հանդիպել էր շուրջ ինը տասնյակ ձկնաբույծների հետ՝ քննարկելու փակ շրջանառու համակարգով իրականացնելու, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության երկարաձգման ժամանակ օրենքով նախատեսված լինելու դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության առկայության վերաբերյալ հարցեր։ Հանդիպման ընթացքում որոշում էր կայացվել Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներից և ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներից բաղկացած աշխատանքային խումբ ստեղծել (խմբի ղեկավար՝ նախարար Հակոբ Սիմիդյան)։
Հանդիպման ընթացքում քննարկվել են օրենսդրական կարգավորումների շրջանակում հնարավոր խնդիրները՝ համատեղ դրանց լուծումներ գտնելու նպատակով։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել իրականացնել համագործակցության անհրաժեշտ քայլեր՝ ուղղված ոլորտի կարգավորմանը։