ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.11.2022
Հետևեք Շրջակա միջավայրի նախարարությանը ենթակա կառույցների իրադարձային լրահոսին շաբաթական պարբերականությամբ

Այսպիսով՝ անցնող շաբաթվա ընթացքում, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքին զուգահեռ՝ 
-«Արփի լիճ» ազգային պարկ / ,,Lake Arpi" national park-ում
- անտառներում սկսվել են սանիտարական հատման աշխատանքները,
- կրթադաստիարակչական միջոցառումներ են իրականացվել ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման  վարժարանում:
-   Khosrov Forest State Reserve/ "Խոսրովի անտառ" պետական արգելոց-ում
էկոկրթությունն է շեշտադրվել։ Երևանի թիվ 6 հիմնական, Ոսկետափի հիմնական, Արարատ գյուղի թիվ 3 միջնակարգ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոցների տարբեր դասարաններում սովորող աշակերտները տեղում ծանոթացել են արգելոցի պատմությանը, բուսական և կենդանական աշխարհին, պատմամշակութային հուշարձաններին, «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերի  ֆլորային ու ֆաունային: Կազմակերպվել են բնապահպանական թեմաներով  սեմինար-քննարկումներ։
- «Սևան» ազգային պարկում ընթացքի մեջ են վերահսկողական աշխատանքները: Պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել և առգրավվել 75 ապօրինի խեցգետնաորսիչ։
- Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ում
«Հայաստանի անտառների դիմակայություն, կլիմայի փոփոխության մեղմման միջոցով հարմարվողականության և գյուղական վայրերում կանաչ աճի խթանում» ծրագրի շրջանակներում հանդիպում է կայացել կենտրոնի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչների և Ծրագրի անտառների մոնիթորինգի գծով խորհրդատուների միջև։
Հանդիպման նպատակը Հայաստանի անտառի ազգային մոնիթորինգի խորհրդի 1-ին նիստի անցկացման հետ կապված հարցերն էին։
-  Արգելոցապարկային Համալիր Reserve Park Complex-ում
Նոր գյուղատնտեսական մեքենաներ ու սարքավորումներ են ձեռքբերվել՝  համալիրի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։