ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.03.2022
Եղանակի տեսություն

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը հայտնում է.
Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում,  Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ 
Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով։