ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.02.2023
Շարունակում է աճել էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստանի Հանրապետություն

Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու, արտանետվող գազերի քանակը կրճատելու և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործումը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը վարում է էլեկտրամոբիլների զարգացմանն ուղղված քաղաքականություն, այդ թվում՝ շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների մասով։
2022 թվականին մեր երկիր է ներկրվել 2663 տրանսպորտային միջոց։
- 2021 թվականին՝ 1898 տ/մ
- 2020 թվականին՝ 358 տ/մ
- 2019 թվականին՝ 145 տ/մ