ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.02.2022
Տեղի է ունեցել «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը՝ գաղափարից մինչև իրականացում» եռօրյա դասընթացը

«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը՝ գաղափարից մինչև իրականացում» եռօրյա դասընթացը: 
Դասընթացը  նախատեսված էր ավելի վաղ ծրագրի շրջանակում անցկացված «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը»  մրցույթում լավագույն արդյունքներ ցուցաբերած միջին և ավագ դպրոցի 25 աշակերտի և ծրագրերը ղեկավարող 10 ուսուցչի համար: Դասընթացը կազմակերպվել էր Իմփաքթ Հաբ Երևանի հետ համագործակցությամբ:
Եռօրյա դասընթացի նպատակն էր խորացնել մասնակիցների գիտելիքները կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ և զարգացնել աշակերտների և ուսուցիչների՝ կլիմայի փոփոխությանը հարմարվողականությանն ուղղված նախագծերի մշակման և լուսաբանման կարողությունները։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Հայաստանում կլիմայի փոփոխության միտումներին, ազդեցություններին, խոցելի ոլորտներում առկա ռիսկերին և հասանելի հարմարվողականության միջոցառումներին, Կայուն զարգացման նպատակներին, նաև ձեռք են բերել նախագծերի և բիզնես առաջարկների մշակման, ներկայացման, բյուջետավորման և խթանման, թիրախային լսարանին համապատասխան հաղորդակցման ուղիներ ըննտրելու, լուսանկարահանման և տեսանյութերի պատրաստման, ֆոտո և տեսա պատմություններ մշակելու հմտություններ:
UNDP in Armenia