ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.11.2022
«Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Նոյեմբերի 20-ին, ժամը 15։03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Հրշեջ-փրկարարական ջոկատի և «Դիլիջանի ազգային պարկ»-ի աշխատակիցների ջանքերով հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 21։50-ին։
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։