ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.04.2023
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցները շաբաթօրյակ են իրականացրել

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցները շաբաթօրյակ են իրականացրել, Պարզ լիճ, Հաղարծին վանական համալիր, Ջուխտակ վանքեր տանող ճանապարհներին, ինչպես նաև Գոշ լճի և կազմակերպության վարչական շենքի հարակից տարածքներում։
Շաբաթօրյակին մասնակցել են նաև Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության հինգերորդ կուրսի ուսանողները։ 
Միջոցառման ավարտին Դիլիջանի համայնքապետարանի աջակցությամբ հավաքված աղբը  մեքենաների միջոցով տեղափոխվել է դրա համար նախատեսված վայրեր։
Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հորդորում ենք ավելի հոգատար վերաբերվել բնությանն ու շրջակա միջավայրին, չաղտոտել այն, համատեղ ուժերով պահպանել  ու պաշտպանել մեր միջավայրի անխաթարությունն ու մաքրությունը: