ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.05.2021
«Դեպի զրոյական աղտոտվածություն Արևելյան գործընկերության երկրներում» թեմայով առցանց հանդիպում

ԵՄ Կանաչ շաբաթվա շրջանակներում «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» (EU4Environment) ծրագիրը կազմակերպում է «Դեպի զրոյական աղտոտվածություն Արևելյան գործընկերության երկրներում» թեմայով առցանց հանդիպում, ինչը տեղի կունենա սույն թվականի մայիսի 27-ին, ժամը 9:00-11:30-ը:
Առցանց հանդիպման օրակարգը և մանրամասն տեղեկատվությունը հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3xZ0ED4
ԵՄ Կանաչ շաբաթն աննախադեպ հնարավորություն է շահագրգիռ բոլոր կողմերին և քաղաքացիներին ներգրավելու համատեղ գործողությունների շուրջ:  
Այս տարվա «զրոյական աղտոտվածության հավակնություն» թեման ընկած է «եվրոպական կանաչ գործարք»-ի՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կայուն տնտեսության համար Եվրամիության աճի նոր ռազմավարության հիմքում:
Առցանց հանդիպման նպատակն է ցույց տալ, թե ինչպես է «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» ծրագիրն աջակցում վերոնշյալ հավակնությանը, այն է՝
Արևելյան գործընկերության երկրներում բնապահպանական մարտահրավերների լուծման գործընթացում առաջընթացի վերանայում,
Աղտոտումը նվազեցնելու լավագույն փորձի և հաջողված պատմությունների ներկայացում,
Իրազեկվածության բարձրացում և ընդհանուր գործողությունների ներգրավում:
Ցանկացողները կարող են մասնակցել առցանց հանդիպմանը հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2ROg8cE