ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.05.2022
Լայպցիգում մեկնարկել է Ջրանցքների միջազգային համաժողովը

ՀՀ վարչապետի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (Լայպցիգ) մասնակցում է Ջրանցքների միջազգային համաժողովին։
Ջրանցքների միջազգային համաժողովը միջազգային հարթակ է՝ նախատեսված ջրային ուղիներին առնչվող խնդիրները քննարկելու համար։
Այս միջոցառումը կազմակերպվում է «Inland Waterways International» կազմակերպության հովանու ներքո, որը հանդես է գալիս հանուն ներքին ջրային ուղիների պաշտպանության, զարգացման և կայուն կառավարման: 
Յուրաքանչյուր տարի Ջրանցքների միջազգային համաժողովը համախմբում է հարյուրավոր փորձագետների, գիտնականների, քաղաքականություն մշակողների, պետական կառավարման ներկայացուցիչների, ասոցիացիաների, ընկերությունների, ինչպես նաև ջրային սպորտի սիրահարների և զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից:
Համաժողովի ընթացքում նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը հանդես է գալու ելույթով: