ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.08.2022
Տարեվերջին Եգիպտոսում կայանալու է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի համաժողովը

Կլիմայի փոփոխություններն ու գլոբալ տաքացումը շարունակում են զարգացած երկրների օրակարգային խնդիրներից մնալ: Անկախ աշխարհաքաղաքական գործընթացներից՝ Եգիպտոսում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 27-րդ համաժողովում ՄԱԿ-ի անդամ 100-ից ավելի երկիր մեկ սեղանի շուրջ կքննարկի 10-ից ավելի օրակարգային հարց, որոնցից 6-ի վերաբերյալ Հայաստանն իր դիտարկումներն է նախապատրաստել:
Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն Առաջին ալիքի հետ խոսել է համաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցության և օրակարգի վերաբերյալ։