ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.02.2023
Կլիմայի փոփոխության ազդեցությունները չեն սահմանափակվում միայն ջերմաստիճանի փոփոխմամբ

Կլիմայի փոփոխության ազդեցությունները չեն սահմանափակվում միայն ջերմաստիճանի փոփոխմամբ: Երկարատև երաշտները, հեղեղումները, ավելի հաճախակի և ինտենսիվ դարձած վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթները, սողանքները, սելավները, անտառային և դաշտային հրդեհները վտանգում են մարդկանց ու բնական էկոհամակարգերը:
Շարունակական հարմարվողականության միջոցառումների իրականացումն անհրաժեշտ է՝ ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության, էներգետիկայի, բնակավայրերի, բնական էկոհամակարգերի, տուրիզմի և մարդու առողջության ոլորտների՝ կլիմայական բացասական ազդեցությունների նկատմամբ դիմադրողականության բարձրացման ու բնականոն գործունեությունն ապահովելու համար: