ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.05.2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բարբարա Պոմպիլիի հետ

Ինդոնեզիայի Հանրապետությունում (ք. Բալի) անցկացված Ջրի համաշխարհային ֆորումի շրջանակներում մայիսի 24-ին Հայաստանի պատվիրակության ղեկավար, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բարբարա Պոմպիլիի հետ:
Զրուցակիցները քննարկել են Ֆրանսիայում և Հայաստանում ջրի կառավարման ոլորտում առկա խնդիրները, կլիմայի փոփոխության արդյունքում առաջացող նոր մարտահրավերները և դրանց հետևանքների հաղթահարման նպատակով իրականացված միջոցառումներն ու բարեփոխումները:
Անդրադարձ է կատարվել ջրային ոլորտում փորձի փոխանակման, Ֆրանսիայի կողմից Հայաստանին տեխնիկական, փորձագիտական և ֆինանսական աջակցության տրամադրման հնարավորություններին: