ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.03.2021
Առցանց դասընթաց

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի գիտության և զբոսաշրջության բաժնի աշխատակիցների կողմից, ապրիլի 2–ին ժամը 16:00-ին, կիրականացվի առցանց դասընթաց (Zoom հարթակում):
Թեմաներ՝
Բնության հատուկ պահպանվող տարածքների դերն ու նշանակությունը,
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի գործունեությունը,
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կենսաբազմազանությունը,
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի էկոզբոսաշրջությունը։
Դասընթացը նախատեսված է 11-15 տարեկանների համար:
Մանրամասների համար կարող եք գրել zangezurkh@gmail.com, zangezurbiosphere@gmail.com էլեկտրոնային հասցեներին կամ զանգահարել   0285-2-00-64 հեռախոսահամարով:
Գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝
https://bit.ly/3sCc90k