ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.01.2024
Սահմանվել են սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) թույլատրելի կենդանատեսակները և դրանց չափաքանակները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել է սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) հետևյալ կենդանատեսակները և դրանց չափաքանակները, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://env.am/storage/files/31-n-2024.pdf 
Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման (սիրողական ձկնորսություն) մասին պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ տեղեկատվությանը (Հայտ, դիմում, ձկնատեսակների գին) կարող եք ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության կայքում՝ https://env.am/shrjaka-mijavayr/siroxakan-cknorsutyun 
Ձկնոսությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցող մեր հայրենակիցներին հորդորում ենք որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, խստիվ հետևել  կենդանատեսակների ձվադրման և բազմացման ժամակաշրջանով պայմանավորված  արգելքներին: 
Որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է Շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում։