ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.05.2023
Մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը Երևան քաղաքում մայիսի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում

Երևան քաղաքի 5 անշարժ դիտակայաններում իրականացված մշտադիտարկումների համաձայն փոշու պարունակությունը մայիսի 20-ին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) Կենտրոն վարչական շրջանում 2.6 անգամ, Արաբկիրում՝ 1.1 անգամ, Նոր Նորքում՝ 1.4 անգամ, մայիսի 21-ին սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է միայն Կենտրոն վարչական շրջանում՝ 1.4 անգամ, Նոր Նորքում՝ մոտ է եղել ՍԹԿ-ի արժեքին:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան մայիսի 20-ին Նոր Նորքում՝ 1.1 անգամ, մայիսի 21-ը՝ Արաբկիրում՝ 1.1 անգամ, Շենգավիթում՝ 1.3 անգամ, Նոր Նորքում մոտ է եղել ՍԹԿ-ի արժեքին:
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը մայիսի 20-ին չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, իսկ մայիսի 21-ը մոտեցել է ՍԹԿ-ի արժեքին Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում:
Գետնամերձ օզոնի կոնցենտրացիան մայիսի 20-ից 21-ը չի գերազանցել սահմանային թույլատրելի արժեքը:
Պասիվ նմուշառիչներով կատարված դիտարկումների համաձայն Նուբարաշենի վարչական շրջանում, մայիսի 14-ից 21-ը ընկած ժամանակահատվածում ծծմբի երկօքսիդի միջին օրական կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.2 անգամ: Ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան չի գերազանցել ՍԹԿ-ն, սակայն նախորդ շաբաթվա համեմատությամբ միջին օրական կոնցենտրացիան բարձրացել է մոտ 2.7 անգամ: