ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.06.2022
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է քաղաքացիների և քննարկել նրանց հուզող հարցերը։
Քաղաքացիների կողմից հնչեցվել են բազմաթիվ հարցեր։ Քննարկումներ են եղել անտառային տարածքների վարձակալության, պոլիէթիլենային տոպրակների օգտագործման կրճատման վերաբերյալ։
Նախարարի տեղակալը խոստացել է առավել մանրամասն ուսումնասիրել բարձրացված հարցերն ու առաջարկությունները և դրանց համապատասխան ընթացք տալ։
 Քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի կունենա ս․թ․ հուլիսի 29-ին։
Գրանցվել կարող եք https://e-request.am/hy համակարգով կամ զանգահարել (011) 818 559 հեռախոսահամարով։