ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.11.2022
Աշնանային համապետական ծառատունկի շրջանակում «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետության 3 հա տարածքում ծառատունկ իրականացվեց

Նախարար Հակոբ Սիմիդյանը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվող համապետական ծառատուկի շրջանակում «Անտառային կոմիտեի» նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի, նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանի, «Հայանտառ»  ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի, Վայոձ ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի, Արտակարգ իրավիճակների նախարարության,  Ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների, զինծառայողների և Եղեգնաձորի պետական քոլեջի պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ միասին ծառատունկի է մասնակցել  «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետության տարածքում:
Նշված տարածքում տնկվել է շուրջ 9000 տնկի։ Հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին  սոճի, հացենի, թեղի, խնձորենի: