ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.02.2022
Շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է համագործակցության

2022 թվականի նոյեմբերի 7-18-ը Եգիպտոսում կայանալիք COP27 կլիմայական համաժողովին ընդառաջ,  Հայաստանի ներուժը գնահատելու և Հայաստանը ներկայացնելու նպատակով, շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին, որոնց գործունեությունը միտված է բնապահպանական և կլիմայական խնդիրների լուծմանը։ 
Հետաքրքրված անհատները և կազմակերպությունները պետք է համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին՝

  • Գործունեությունը, մատուցած ծառայությունը կամ արտադրանքը նպաստում է կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և/կամ մեղմմանը,
  • Գործունեությունը, մատուցած ծառայությունը կամ արտադրանքը բնապահպանական տեսանկյունից նորարարական է,
  • Գործունեությունը, մատուցած ծառայությունը կամ արտադրանքը էկոլոգիապես մաքուր է, համապատասխանում է միջազգային ստանդարտներին և գործունեության ընթացքում վնասակար նյութերի և ջերմոցային գազերի արտանետումները հասցված են նվազագույնի։

Ցանկացողները պետք է հայտ ներկայացնեն շրջակա միջավայրի նախարություն, որը կքննարկվի նախարարի փետրվարի 10-ի N39–Ա հրամանով հաստատված աշխատանքային խմբի անդամների կողմից՝ վերջնական ընտրություն կատարելու նպատակով։ 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2022 թվականի ապրիլի 1-ը։

Կոնտակտային տվյալներ՝ 
Կլիմայական քաղաքականության վարչություն
հեռ․՝  (+374 11) 818552
էլ․հասցե՝  climate_change@env.am