ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.09.2022
Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից տարածքում

Սեպտեմբերի 21-ին, ժամը 19:20-ին հրդեհ է բռնկվել Գառնի գյուղից «Խոսրովի անտառ» պետական արգելոց տանող ճանապարհին:
Հրդեհի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ հրշեջ ծառայությանը: Դեպքի վայր են մեկնել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի անձնակազմը՝ տեղամասային տեսուչների և հատուկ ջոկատի ընդհանուր շուրջ 30 աշխատակիցներ, ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հինգ օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից վեց խումբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ակտիվ մասնակցել են նաև կամավորական ջոկատներ Գառնի գյուղից:
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22-ին, ժամը 07։31-ին։
Ըստ նախնական տվյալների՝ համայնքային տարածքում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ և թփեր, իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Կաքավաբերդ» տեղամասում ՝ մոտ 1-1․5 հա խոտածածկույթ և թփեր:
Համատեղ ջանքերի շնորհիվ հրդեհի տարածման վտանգը այս պահին չեզոքացվել է, սահմանվել է հերթապահություն, շարունակվում են հետհրդեհային աշխատանքները: