ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.07.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ընդունել  է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանին և կազմակերպության կողմից իրականացվող  «Գյուղատնտեսության ոլորտում կլիմայական գործողության բարելավման նպատակով կարողությունների հզորացում» և «Կլիմայի փոփոխության հետ կապված միջամտությունները բացահայտելու, մշակելու և իրականացնելու նպատակով Հայաստանում հիմնական շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացման միջոցով կառավարության կարողությունների հզորացում» ծրագրերի տեխնիկական մասով համակարգող Վահան Ամիրխանյանին։
Նշենք , որ ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Գյուղատնտեսության ոլորտում կլիմայական գործողության բարելավման նպատակով կարողությունների հզորացում» և «Կլիմայի փոփոխության հետ կապված միջամտությունները բացահայտելու, մշակելու և իրականացնելու նպատակով Հայաստանում հիմնական շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացման միջոցով կառավարության կարողությունների հզորացում» ծրագրերի ազգային համակարգող է առաջադրվել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալին են ներկայացրել մեկնարկող երկու  ծրագրերի մանրամասները, ինչպես նաև քննարկել նախարարության հետ համագործակցության ոլորտների հնարավոր ընդլայնման ձևաչափերը։
Նախարարի տեղակալը գործընկերներին է ներկայացրել կլիմայական քաղաքականության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթությունները։
Նախարարի տեղակալը գործընկերների հետ քննարկել է փոխշահավետ համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր՝ որպես զարգացման հիմնական ուղղություն կարևորելով հատկապես գերատեսչության  աշխատակիցների մասնագիտական կարողությունների հզորացման շրջանակներում գործակցությունը՝ նկատի առնելով ոլորտային ծրագրերի իրականացման նոր նշաձող սահմանելու նախարարության հետաքրքրվածությունը։
Հանդիպմանը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 27-րդ համաժողովին Հայաստանի Հանրապետության պատվիրակության ձևավորման աշխատանքները, նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ նախարարությունը պատրաստվում է  ակտիվորեն ներգրավվել գործընթացներին։
Քննարկվել են նաև ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում միջազգային հաջողված փորձի ուսումնասիրության և Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին կազմակերպության  կողմից տեխնիկական աջակցության ցուցաբերման հարցերը։