ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.02.2022
Իրականացվում են էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման մի շարք ռազմավարական ծրագրեր ու միջոցառումներ

Էկոկրթության համակարգի կատարելագործման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման մի շարք ռազմավարական ծրագրեր ու միջոցառումներ։ 
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող  «Ազգային դոնորների ներգրավման պլատֆորմի ստեղծում և ազգային դոնորների միջոցով իրականացվող դրամաշնորհային ծրագրի» և  «Էկոակումբների կարողությունների զարգացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Բերդ համայնքի Այգեձոր, Արծվաբերդ, Նորաշեն, Չինարի և  Չորաթան վարչական միավորների էկոակումբներին տրամադրվել են գրենական պիտույքներ, տեխնիկա և մի շարք անհրաժեշտ պարագաներ՝ էկոակումբների բնապահպանական գործունեությանը նպաստելու նպատակով: