ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.10.2022
EU4Sevan ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 10-ին մեկնարկվել են Սևանա լճի ավազանում ստորերկրյա ջրերի որակի, մակերևութային ջրերի հետ փոխազդեցությունների, ծագման և հասակի ուսումնասիրությունները

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության աշխատակիցները Գերմանիայի Դաշնության Հելմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնի  և Դարմշտադտի տեխնիկական համալսարանի գիտնականների հետ հոկտեմբերի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի ավազանում իրականացրել են ջրերի նմուշառումներ 13 ստորերկրյա ջրաղբյուրից (աղբյուր և հորատանցք), մակերևութային 2 ջրհոսքից և Արփա-Սևան թունելից։ 
Վերցված ջրի նմուշները հետազոտվելու են Գերմանիայի դաշնության Հելմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնի, Դարմշտադտի տեխնիկական համալսարանի և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի լաբորատորիաներում։
Սևանա լճի ափամերձ՝ Չկալովկա գյուղից մինչև Կարճաղբյուր գյուղն ընկած հատվածում (85 կմ երկարությամբ), մոտորանավակով իրականացվել են ստորերկրյա ջրերի Սևանա լիճ խորքային հոսքի գոտիների հայտնաբերման աշխատանքներ՝ ջրում լուծված ռադոն գազի հայտնաբերման միջոցով: