ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.11.2022
Անդրադարձ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել եգիպտական «AlQahera News» լրատվական ալիքին, որի ընթացքում անդրադարձել է  ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին և կլիմայական օրակարգում Հայաստանի դերակատարությանը։
«Մենք հանձնառու ենք մեր պարտականությունների իրականցման հարցում և այստեղ այլ կարծիք լինել չի կարող: Կլիմայի փոփոխություններն առանձին վերցրած երկրների հիմնախնդիր չեն և վերաբերում են ամբողջ աշխարհին և ցանկացած երկիր իր հնարավորությունների սահմաններում պետք է իր նպաստն ու դերակատարությունն ունենա համաշխարհային ընդգրկում ունեցող հիմնախնդիրներին և մարտահրավերներին դիմակայելու գործում»,-նշել է նախագահը:
Հարցազրույցն ամբողջությամբ` https://bit.ly/3GNxoGm