ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.08.2022
Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը՝ #COP27-ն այս տարի անցկացվելու է Եգիպտոսում

Եգիպտոսի կառավարությունը՝ որպես նախագահող կողմ սույն թվականի նոյեմբերի 6-18-ը Շարմ Էլ-Շեյխ քաղաքում կընդունի Կողմերի 27-րդ համաժողովը։ Եգիպտոսի կառավարությունը Կողմերի 27-րդ համաժողովի անցկացման արդյունքում միտված է նպաստել կլիմայի փոփոխությանը վերաբերող 4 թիրախային ուղղություններում խնդիրների լուծմանը՝
Մեղմում 
Հարմարվողականություն 
Ֆինանսավորում 
Համագործակցություն 
Բանակցություններից զատ, Եգիպտոսի նախագահությունը սահմանել է մի շարք թեմաներ, որոնք ուղղված են կլիմայի փոփոխության հետ կապված հարցերի լայն շրջանակին և հավակնությունների բարձրացմանը:
#COP27 -ին ընդառաջ Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել  է իրազեկումների շարք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի, Փարիզի համաձայնագրի և կլիմայի փոփոխության շուրջ բանակցությունների վերաբերյալ՝
 Ի՞նչ է Փարիզի համաձայնագիրը,
 Ի՞նչ է COP-ը,
 Ի՞նչ է UNFCCC-ը,
 Ի՞նչ են ազգային մակարդակով սահմանված ներդրումները։