ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.10.2021
Ամփոփել է 17 տարվա տվյալները և գնահատել է մորուքավոր անգղի բնապահպանական կարգավիճակը Հայաստանում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի, «Դիլիջան» Ազգային պարկի, «Արևիկ» ազգային պարկի և «Զանգեզուր» Կենսոլորտային համալրի հետ համատեղ «ԲրդԼինքս Հայաստան» ՀԿ-ն, ամփոփել է 17 տարվա տվյալները և գնահատել է մորուքավոր անգղի բնապահպանական կարգավիճակը Հայաստանում
Հայաստանում մորուքավոր անգղի (Gypaetus barbatus; Linnaeus, 1758) բնապահպանական կարգավիճակի վերջին թարմացումը ձեռնարկվել է 2009 թվականին Հայաստանի կենդանիների Կարմիր գրքի համապատասխան հրատարակության համար (2010), օգտագործելով 2003–2008 թվականներին հավաքագրված տվյալները: 
Հիմա, ավելի քան տասը տարի անց, տրամադրվում է թարմացում այս տեսակի բնապահպանական կարգավիճակի վերաբերյալ՝ օգտագործելով 2009-ից 2019 թվականների ընթացքում հավաքված տվյալները: 
Արդյունքները ցույց են տալիս, որ այս տեսակի պոպուլյացիան այժմ կազմում է 11-12 բազմացող զույգ և գրանցվել է պոպուլյացիայի մի փոքր աճ: Տարեկան բնադրման հաջողությունը, որը չափվում է որպես ձագերի թիվը մեկ զբաղեցրած բնի համար, տատանվում էր 0,86 -ից 1 -ի միջև (միջին = 0,96 ± SD = 0,054) 2003–2019 թվականների ընթացքում: 
Ներկայիս սպառնալիքները կապված են ուղղակի հետապնդումների հետ, խրթվիլակ պատրաստելու կամ անազատության մեջ պահելու համար: Քաղաքային աղբանոցներում ծանր մետաղներով թունավորումը նույնպես պոտենցիալ սպառնալիք է:
Պահպանման առաջարկվող միջոցառումները ներառում են՝

  1.  խրթվիլակների և անազատության մեջ պահվող թռչունների համար կանոնների փոփոխություն, մասնավորապես առկա բոլոր խրթվիլակների նմուշների գույքագրման պահանջը և յուրաքանչյուր նոր նմուշի համար ծագման վկայական տալու պարտադիր ընթացակարգի ներդրումը, 
  2. պատիժների ավելացում, այս տեսակի ապօրինի որսալու կամ թակարդով բռնելու համար, 
  3. վերահսկողության բարելավման նպատակով տեսչական մարմնի ուժեղացում, 
  4. հանրային իրազեկման բարելավում` ուղղված այս տեսակի նխանակության բարձրացմանն ամբողջ երկրում, 
  5. թափոնների կառավարման բարելավում: Այս միջոցները պետք է ուղեկցվեն այս տեսակների մոնիտորինգով:

«Մորուքավոր անգղի Gypaetus barbatus կարգավիճակը Հայաստանում» հոդվածը հրապարակվել է Bird Census News 2020, 32/1–2: 11–16 ամսագրում: 
Ամբողջական տեքստը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ https://www.ebcc.info/bcn-32-1-2/ :