ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.02.2022
142 հազար 500 եվրո «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին՝ CNF-ի կողմից

Կովկասի բնության հիմնադրամն  /CNF/ 2022 տարվա առաջին գումարային փոխանցումներն է կատարել  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին։
CNF-ը 142 հազար 500 եվրո է փոխանցել  «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին։
Հատկացված գումարներով պահպանվող տարածքներում ֆինանսավորվում են կառույցների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ ընթացիկ ծախսերը, տրվում են աշխատակիցների աշխատավարձերը, վճարվում կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվում ծախսեր, որոնք կբարձրացնեն տարածքների պահպանության մակարդակը։