ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.10.2021
314 հազար եվրո CNF-ի կողմից՝ բնության հատուկ պահպանվող տարածքներին

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից ստացել են  2021 թ. ֆինանսական տարվա համար նախատեսված  գումարային երկրորդ փոխանցումները, որոնք, ընդհանուր առմամբ, կազմել են 314.661 հազար եվրո։ 
Նշված գումարից 127.5  հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 76.975 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 81.222 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 28.964 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։
2021 թվականի տարեսկզբին CNF-ի կողմից նշված 4 ՊՈԱԿ-ներին փոխանցվել էին առաջին գումարային հատկացումները՝ շուրջ 320 հազար եվրո։  
Նշենք, որ հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը,որոնք ապահովում  են կառույցների արդյունավետ աշխատանքը: