ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.01.2023
«Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Նուբարաշեն վարչական շրջանի գոտևորման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ. հունվարի  25-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Նուբարաշեն վարչական շրջանի գոտևորման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: