ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.11.2023
«ՎԱՆԱՁՈՐ ԱՍԱՐ» ԱՌՈՂՋԱՐԱՆ ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Մեղրուտ տեղամասի թիվ 1/72 հորատանցքի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2023թ. նոյեմբերի 10-ին` ժամը 12.00-ին Կիրովականի համայնքապետարանի վարչական շենքում կազմակերպել և իրականացնել՝ «ՎԱՆԱՁՈՐ ԱՍԱՐ» ԱՌՈՂՋԱՐԱՆ ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կիրովականի (Վանաձոր) ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրի Մեղրուտ տեղամասի թիվ 1/72 հորատանցքի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ հանրային քննարկում/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: