ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.07.2022
«ԱՐԵՎՄՏՅԱՆ ԿԱՆԻ» ՍՊԸ-ի Արարատի մարզի Նորամարգ-Հրազդանի կոպճային ավազների հանքերևակման տեղամասում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝  2022թ հուլիսի 27-ին՝ ժամը 12:00-ին, Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Նորամարգ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա՝ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԿԱՆԻ» ՍՊԸ-ի Արարատի մարզի Նորամարգ-Հրազդանի կոպճային ավազների հանքերևակման տեղամասում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: