ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.04.2022
«Ափ Դեվելոփմենթ» ՍՊԸ կողմից ներկայացված, Երևան քաղաքի, Արաբկիր 39-րդ փ., 1Ա և թիվ 2 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցապատման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թապրիլի  19-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (ՀՀ, ք.Երևան, Ն. Զարյան փողոց, հ. 27) տեղի կունենա «Ափ Դեվելոփմենթ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Երևան քաղաքի, Արաբկիր 39-րդ փ., 1Ա և թիվ 2 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցապատման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: