ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.05.2022
«Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Նորքի փողոց 19 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թմայիսի  18-ին՝ ժամը 11:00-ին Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Նորքի փողոց 19 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: