ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.10.2021
«Վ.Է.Վ.» ՍՊԸ կողմից ներկայացված Տավուշի մարզի, Դիլիջան խոշորացված համայնքի, Հովք բնակավայրի ստորերկրյա քաղցրահամ ջրի հանքավայրի թիվ 1 և 2 աղբյուրների արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ . նոյեմբերի 4-ին, ժամը 11։00-ին, ՀՀ Տավուշի մարզի, Դիլիջանի քաղաքապետարանի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55) տեղի կունենա «Վ.Է.Վ.» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Տավուշի մարզի, Դիլիջան խոշորացված համայնքի, Հովք բնակավայրի ստորերկրյա քաղցրահամ ջրի հանքավայրի թիվ 1 և 2 աղբյուրների արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: