ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.04.2022
«Ֆարտոշին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված, Բաղրամյանի տուֆերի հանքավայրի Հարավ-Արևմտյան տեղամասի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ ապրիլի 22-ին, ժամը 11։00-ին, Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի վարչական շենքում տեղի կունենա «Ֆարտոշին» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Բաղրամյանի տուֆերի հանքավայրի Հարավ-Արևմտյան տեղամասի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: