ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.04.2022
Ռուբեն Մովսիսյանի կողմից նախատեսվող, «Սևան» ԱՊ-ի տարածքում, Ծովազարդ գյուղի լճափնյա 12/3 հասցեում, մեկ հարկանի վեց շարժական քոթեջների էսքիզային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ մայիսի 3-ին, ժամը 11։00-ին, Գեղարքունիքի մարզի, Գավառ խոշորացված hամայնքի Ծովազարդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ.Ծովազարդ, Զորավար Անդրանիկի փող., 33 շենք) տեղի կունենա քաղաքացի Ռուբեն Մովսիսյանի կողմից նախատեսվող, «Սևան» ԱՊ-ի տարածքում, Ծովազարդ գյուղի լճափնյա 12/3 հասցեում, մեկ հարկանի վեց շարժական քոթեջների էսքիզային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: