ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.04.2022
«Արտ Սոլար» ՍՊ ընկերության կողմից Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում նախատեսվող արևային ֆոլոտվոլտային կայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ մայիսի 2-ին ժամը 11։30-ին, Գեղարքունիքի մարզի, Շողակաթ hամայնքի վարչական շենքում տեղի կունենա «Արտ Սոլար» ՍՊ ընկերության կողմից Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում նախատեսվող արևային ֆոլոտվոլտային կայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: