ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.04.2022
«Աղավնատուֆ» ՍՊ ընկերության, Արմավիրի մարզի Աղավնատան հրաբխային տուֆերի հանքավայրի Արևմտյան տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ մայիսի 6-ին, ժամը 11։00-ին, Արմավիրի մարզի, Խոյ խոշորացված hամայնքի Աղավնատուն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (ՀՀ Արմավիրի մարզ, գ.Աղավնատուն, Նշան Մաթևոսյան պող., 25) տեղի կունենա «Աղավնատուֆ» ՍՊ ընկերության, Արմավիրի մարզի Աղավնատան հրաբխային տուֆերի հանքավայրի Արևմտյան տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: