ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.05.2022
«Վի Ընդ Էմ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արարատի մարզի Նորամարգի ավազի հանքավայրի 1-ին տեղամասում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2022թ. մայիսի 24-ին ժամը 12-00-ին Արարատի մարզի Նորամարգ բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Վի Ընդ Էմ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արարատի մարզի Նորամարգի ավազի հանքավայրի 1-ին տեղամասում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (2-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: