ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.01.2023
«Շիրակ-9», «Շիրակ-10», «Շիրակ-11» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվությունների և դրանց փորձաքննական գործընթաց

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ. փետրվարի 14-ին` ժամը 12.00-ին Շիրակի մարզպետարանում կազմակերպել և իրականացնել՝ «Շիրակ-9», «Շիրակ-10», «Շիրակ-11» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվությունների և դրանց փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: