ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.01.2024
«ՍԱԳԱՄԱՐ» ՍՊ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված 2023-2026թթ. կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2024թ. հունվարի 26-ին ժամը 11:00-ին՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, իսկ ժամը 12:30-ին՝ Արմանիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան «ՍԱԳԱՄԱՐ» ՍՊ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Լոռու մարզի Ստեփանավանի հանքային դաշտի «Չքնաղ-Արմանիս» տեղամասում 2023-2026թթ. կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: