ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.04.2022
«ՄԵԾ ՁՈՐ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Մեծաձորի տուֆերի երևակման սահմաններում կատարվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ. ապրիլի 13-ին ժամը 12:30-ին Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ղեկավարի նստավայրում տեղի կունենան «ՄԵԾ ՁՈՐ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Մեծաձորի տուֆերի երևակման սահմաններում կատարվելիք  երկրաբանահետախուզական աշխատանքների երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (2-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: