ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.03.2022
«Մալիշկա Ռեսուրսիս» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Վայոց ձորի մարզի Սպիտակասարի կրաքարի հանքերևակումում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ մարտի 10-ին ժամը 12:00-ին Վայոց ձորի մարզի Մալիշկա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Մալիշկա Ռեսուրսիս» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Վայոց ձորի մարզի Սպիտակասարի կրաքարի հանքերևակումում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /երկրորդ հանրային քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: