ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.11.2023
«ԼԵՅՄԱՆՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Կոտայքի Ջրաբերի լիթոիդային պեմզաների (պեռլիտների) հանքավայրի հանքարդյունահանման /ընդլայնման/ աշխատանքների նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2023թ. դեկտեմբերի 1-ին ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի Կապուտան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԼԵՅՄԱՆՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Կոտայքի Ջրաբերի լիթոիդային պեմզաների (պեռլիտների) հանքավայրի հանքարդյունահանման /ընդլայնման/ աշխատանքների նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: